Zark Foundation

Ներսես Մշեցի

Ներսես Մշեցի

Գրիչ

Անհայտ - 1284

Ներսես Տարոնացի
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում: Կրթություն է ստացել, ապա՝ պաշտոնավարել Մշո Առաքելոց վանքի դպրոցում, կատարելագործվել Վարդան Արևելցու ղեկավարած Հայոց վարդապետարանում։ Տիրապետել է հունարենին և լատիներենին։ Արևելցու մահից հետո (1271թ.) նշանակվեւ է րաբունապետ և վարդապետարանը Խոր Վիրապից փոխադրել Մշո Առաքելոց վանք։ Նկատի ունենալով երկրի անապահով վիճակը՝ 1281թ. դպրոցը ժամանակավորապես փակել է և, ապահով տեղ գտնելու նպատակով, իր աշակերտ Եսայի Նչեցու հետ մեկնել Մեծոփավանքի դպրոց, իսկ 1282թ.՝ Վայոց Ձոր: Պռոշյան իշխանական տունը նրան տրամադրել է Աղբերց վանքը։ Հավաքել է իր աշակերտներին, շարունակել պարապմունքները, իսկ որոշ ժամանակ անց րաբունապետ կարգել Եսայի Նչեցուն։ Մահացել է Վայոց Ձորի Աղբերց վանքում։ Մահից հետո դպրոցը շարունակել է գործել և ճանաչվել է որպես Գլաձորի համալսարան: