Zark Foundation

Նիկիտա Կարա-Մուրզա

Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

16 հունվար, 1858 - 6 փետրվար, 1937

Մկրտիչ Կարա-Մուրզա
Ծնվել է Կարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ) քաղաքում։ Եղել է կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Միջոցներ չունենալով կրթությունը շարունակելու սկսել է օգնել բազմանդամ ընտանիքին, կատարելով զանազան աշխատանքներ։ 17 տարեկան հասակում մեկնել է Սիմֆերոպոլ, որտեղ աշխատել է գրաշար։ 1980-82թթ ծառայել է բանակում։ 1883թ. մեկնել է Թիֆլիս, եղբոր մոտ։ Ինչպես խոտովանել է ինքը, նրա վրա ցնցող տպավորություն է թողել մեծ վիպասան Րաֆֆուհամաժողովրդական թաղումը։ Դա առիթ է դարձել, որպեսզի նա իրեն ամբողջովին նվիրի թարգմանությանը, հատկապես Րաֆֆու երկերի թարգմանությանը։ Նրա թարգմանությամբ ռուսերեն մի քանի հրատարակություն է ունեցել Րաֆֆու«Ջալալեդդինը», «Ոսկի աքաղաղը», «Խենթը» և այլ գործեր։ Բացի այդ նա ռուսերեն է թարգմանել նաև Ղազարոս Աղայանի «Անահիտ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», «Ցավագարը» և այլ հայ հեղինակների երկեր։ Թիֆլիսում ծանոթացել և մտերմական կապեր է հաստատել Մաքսիմ Գորկու հետ: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Կյանքի վերջին տարիներն ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։