Zark Foundation

Նիկոլայ Ավետիսյան

Նիկոլայ Ավետիսյան

Դերասան

Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի Մ.Արազու անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը: 2008-12թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» (Լուցիոս), «Համլետ» (Օզրիկ), «Ռոմեո և Ջուլիետ» (Քաղաքացի), «12-րդ գիշեր, կամ... Սիրուց եմ մեռնում» (Նավաստի), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հիսուսի աշակերտ), «Փարիզյան դատավճիռ» (Հակոբ Ջուլֆայան), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Քաղաքացի), Ա.Խանդիկյանի, Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի, կամ suiside» (Ծաղրածու) և այլն: 2012թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում: