Zark Foundation

Նիկոլայ Թեյմուրազյան

Նիկոլայ Թեյմուրազյան

Դիրիժոր

5 հունվար, 1884 - 28 հուլիս, 1960

Ծնվել է Հիլիս գյուղում (այժմ` Արցախի Ասկերանի շրջանում): Աշակերտել է հանրահայտ կապելմայստեր Օ.Ռեսսլերին: 1907թ. ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանի Է.Գիջիանիի շեփորի և Ի.Փալիաշվիլու, Ն.Նիկոլաևի դիրիժորական դասարանները: 1907-08թթ Իգդիրի, 1908-09թթ Մադրասի, 1909-10թթ Մեղրիի եկեղեցական հոգևոր ճեմարաններում դասավանդել և ղեկավարել է երգչախմբեր: 1910-21թթ Շուշիում և Երևանում կազմակերպել և ղեկավարել է փողային նվագախմբեր: 1947-53թթ հիմնել և ղեկավարել է Հայաստանի ազգային գրադարանի նոտային գրականության բաժինը: Փողային նվագախմբի համար ներդաշնակել է հայկական ժողովրդական մեղեդիներ, գրել քայլերգեր, կազմել և հրատարակել մատենագրություններ` «Քրիստափոր Կարա-Մուրզա» (1956թ.), «Կոմիտաս» (1957թ.), «Մակար Եկմալյան» (1959թ.), «Տիգրան Չուխաճյան» (1964թ.) և այլն: 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: