Նիկողայոս Մադաթյանց
Ծնվել է Թիֆլիսում: 1902թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացական Ճարտարագետների ինստիտուտը: Նրա նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Նավթլուղի երկաթուղային կայարանը, Անդրկովկասի երկաթգծի վարչության շենքը, երկաթգծի հիվանդանոցի մասնաշենքը, պետբանկը, Գագրայում Սպիտակ սյունաշարը: Կազմել է Թիֆլիսի Մադաթովի անվան հրապարակի եկեղեցու նախագիծը: Մահացել է Թբիլիսիում: