Zark Foundation

Նիկոլայ Ջաղինյան

Նիկոլայ Ջաղինյան

Ճարտարապետ, տեխնոլոգ

4 հոկտեմբեր, 1881 - 22 դեկտեմբեր, 1942

Ծնվել է ՀՀ Կողբ գյուղում: 1908թ. ավարտել է Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտը: 1922թ. Կողբում նրա ղեկավարությամբ կառուցվել է ՀԷԿ: 1931-36թթ եղել է «Հայշինտրեստ»-ի կառավարչի տեղակալը և գլխավոր ինժեներ, 1936-40թթ` Կառուցվածքների ԳՀԻ-ի դիրեկտորի տեղակալը և գիտական ղեկավարը: Դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1940թ-ից աշխատել է Մոսկվայում, սկզբում որպես շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների նախագծման «Սոյուզստրոմպրոյեկտ» համամիութենական տրեստի կառավարիչի տեղակալ և գլխավոր ինժեներ, այնուհետև` նույն տրեստի Մոսկվայի բաժանմունքի տնօրեն: Առաջադրել և արտադրության մեջ արմատավորել է հորանաձև վառարանում կիրը, պտտվող վառարանում գիպսը բովելու նոր եղանակներ, ստեղծել արհեստական քարերի արտադրության ավտոմատ (այդ աշխատանքների համար ստացել է հեղինակային վկայականներ): Զբաղվել է ՀԽՍՀ բնակարանային շինարարության ինդուստրացման հարցերով: Մահացել է Երևանում: