Ծնվել է 1964թ. հունվարի 28-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: Դերասանուհի Լուսինե Ներսիսյանի ամուսինն է, արձակագիր, լրագրող Աշոտ Աղաբաբյանի եղբայրը: 1986թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Նրա գործերում նորովի են դրսևորվել ազգային գեղանկարչության ավանդույթները, նուրբ գունային հակադրություններով զուգորդված են ռեալիստական և տպավորապաշտական ընկալումները: Գործերից են` «93թ. ձմեռը» (1993թ.), «Կողբի ծաղիկներ» (1994թ.), «Տաք աշուն» (1995թ.), «Մի կտոր Հայաստան» (1998թ.), «Ջերմուկի ձորը» (1999թ.), «Ծաղիկների հմայքը» (2000թ.), «Փարվանայի հրաշքը» (2000թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում (1996-2001թթ), Գերմանիայում (2001թ.), Իտալիայում (2001թ.), Երևանում (2004թ., 2010թ., 2011թ.), Մոսկվայում (2013թ.) և այլուր: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգին միության անդամ է: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: