Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Սովորել է տեղի Սբ. Ստեփանոս թաղի ծխական, ապա բողոքականների դպրոցներում: 1880թ. ավարտել է Եփրատ (Խարբերդ) քոլեջը և նույն հաստատության մեջ դասավանդել փիլիսոփայության պատմություն, թուրքական գրականություն, օրենսգիտություն և այլ առարկաներ: Եղել է Եփրատ քոլեջի պրոֆեսոր, շուրջ երեսունհինգ տարի՝ բողոքական հայերի հովվապետը: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ բանտարկվել է, ենթարկվել խոշտանգումների ու սպանվել Խարբերդի մոտակայքում գտնվող Քեզեն խանի մոտերը, Ծովակի դիմաց: