Նունե Աղաջանյան-Շուտկո
Ծնվել է ՌԴ Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) քաղաքում։ Սովորել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներում։ Անլեգալ կուսակցական աշխատանք է տարել Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո-Վոզնեսենսկում, Պետերբուրգում։ 1914-15թթ եղել է Պետերբուրգի Վիբորգյան կուսակցության կոմիտեի անդամ, 1914թ.՝ «Ռաբոտնիցա» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է, աքսորվել։ Մասնակցել է 1917թ. Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին. եղել է Պետերբուրգի և Վիբորգի կուսակցության կոմիտեների անդամ, Պետրոգրադի սովետի Վիբորգի շրջանի պատգամավոր։ 1918-19թթ աշխատել է ընդհատակում՝ Նովորոսիյսկում և Դոնի Ռոստովում, սպիտակգվարդիական զորքերի թիկունքում։ 1919թ. եղել է ՌԿԿ(բ)-ի Դոնի ընդհատակյա մարզկոմի անդամ։ 1921-22թթ աշխատել է Պրագայի, 1934-38թթ Ռիգայի սովետական դեսպանատներում։ Կինոյում գործունեությունն սկսել է 1924թ-ից։ Նրա սցենարով Ս.Էյզենշտեյնը 1925թ. նկարահանել է «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը։ Գրել է նաև «Սպիտակների թիկունքում» (1925թ.), «Կրասնայա Պրեսնյա» (1926թ.), «Նավաստի Իվան Դալայը» (1929թ.), «Դասալիք» (1933թ.) կինոնկարների սցենարները։ 1945-52թթ սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում։ Եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆների միության անդամ: Մահացել է Մոսկվայում: