Zark Foundation

Նինա Խաչատուրյան

Նինա Խաչատուրյան

Պատմաբան

7 հոկտեմբեր, 1931 - 9 հուլիս, 2020

Ծնվել է Մոսկվայում: 1955թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտացել է միջնադարյան պատմության ամբիոնում: 1955թ. պաշտպանել է դիպլոմային աշխատանք՝ «Ֆրանսիայի 14-րդ դարի պատմությունից»: 1968թ-ից դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում: Եղել է Միջնադարի և նոր ժամանակների վաղ շրջանի պատմաբանների համառուսաստանյան ընկերության շրջանակներում՝ «Իշխանություն և հասարակություն» գիտական խմբի ղեկավար, 1992թ-ից՝ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր ընդհանուր պատմության մասնագիտացված խորհրդի անդամ: Աշխատությունները վերաբերում են միջնադարյան պետականության պատմությանը, հասարակարգի դասային կառուցվածքին և դասային միապետությանը, միջնադարյան քաղաքների ավատատիրական բնույթին և այլ հարցերի: Երկերից են՝ «Из истории политической борьбы во Франции в нач. XIVв.» (1961թ.), «Духовенство и дворянство на Генеральных штатах 1302-1308гг» (1966թ.), «Возникновение Генеральных штатов во Франции» (1976թ.), «Город в системе феодальной формации» (1983թ.), «Сословная монархия во Франции XIII-XIVвв» (1989թ.), «История Франции XI-XIVвв» (1990թ.), «Эволюция государства в средневековой Европе с древнейших времен до конца XVв.» (1992թ.), «Медиевистика в Московском университете» (2004թ.), «Тема королевского двора в исследованиях отечественных медиевистов» (2004թ.), «Власть и общество» (2008թ.), «Король-император в своем королевстве» (2011թ.), «Тема королевского двора в российской медиевистике: рефлексии и эксперимент» (2014թ.) և այլն: Գիտական խմբի գործունեության արդյունքում լույս է տեսել նրա «Власть и общество» («Իշխանություն և հասարակություն») աշխատության 5 մենագրություն: Արժանացել է ՌԴ «Աշխատանքի վետերան» մեդալի, 1997թ.՝ Մոսկվայի 850-ամյակի ոսկե մեդալի: Մահացել է Մոսկվայում: