Ծնվել է Բաքվում: Ավարտել է Բաքվի հայկական թատրոնին կից դրամատիկական ստուդիան: 1934թ-ից եղել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան թատրոնի դերասանուհի: Հատկապես աչքի է ընկել լիրիկական, հուզառատ, նուրբ զգացմունքային կանանց դերերում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Պատվի համար» (Մարգարիտ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալիա), Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» (Վարդիթեր), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Ջաբարլիի «Սևիլ» (Սևիլ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա) և այլն: 1959թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1954թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր, 1962թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում: