Zark Foundation

Նինա Ջաղինյան

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Ծնվել է 1953թ. նոյեմբերի 18-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1980թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետը: Աշխատում է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում՝ որպես անգլերեն լեզվի ավագ դասախոս, դոցենտ (2010թ.): «Այրեքս» կազմակերպության գիտամանկավարժական բարեփոխումների շրջանակներում գործող «PSE» ծրագրի ակադեմիական խմբի անդամ է, մանկավարժ-վերապատրաստող: 2009թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, ուսումնամանկավարժական ձեռնարկներ: Հիմնադրել և ղեկավարում է «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպությունը: Համագործակցում է «Խաղաղության կորպուս» ամերիկյան կազմակերպության հետ: Հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով (գրաֆ‎իկական և գեղանկարչական)։ Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը։ Անգլերենից թարգմանել է Է.Հեմինգուեյի «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» (2006թ.), Վ.Սարոյանի «Վերջին բառը սեր էր» (2012թ.) և այլ երկեր: