Ծնվել է Բաքվում: Եղել է հայտնի բժիշկ Գրիգոր Սաղյանի դուստրը, դիրիժոր Գևորգ Բուդաղյանի կինը: 1932թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1933-44թթ աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում: 1944-87թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1950-62թթ վարել է կոնսերվատորիայի երգեցողության դասարանը (1981թ-ից՝ պրոֆեսոր): Նվագակցել է երաժիշտներ Հայկանուշ Դանիելյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Շարա Տալյանին, Պավել Լիսիցյանին և այլոց: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: