Ծնվել է Բաքվում: 1918թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Սարատով քաղաք, 1920թ.՝ Մոսկվա, որտեղ ավարտել է Մոսկվայի Հեղափոխության թատրոնին (այժմ՝ Վ.Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն) կից դպրոցը: 1925թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է նույն թատրոնում որպես դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Ն.Պոգոդինի «Պոեմ կացնի մասին» (Լիզա), Դ.Ֆոնվիզինի «Տհասը» (Պրոստոկովա), Լ.Լեոնովիի «Սովորական մարդ» (Կոնստանցիա Լվովնա), Ա.Արբուզովի «Տանյա» (Դուսյա), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիեւո» (Դայակ) և այլն։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Խիղճ» (1974թ.), «Հինգ երեկո» (1978թ.), «Տատիկի թոռնիկը» (1979թ.), «Մեծ որդին» (1979թ.), «Կրոշայի արձակուրդը» (1980թ.), «Սիցիլիական պաշտպանություն» (1980թ.), «Ո՞ւր կորավ Ֆամենկոն» (1981թ.), «Փնտրե՛ք կնոջը» (1982թ.), «Կին ձա-ձա» (1985թ.), «Դեժավյու» (1989թ.), «Անձնագիր» (1990թ.), «Նաստյա» (1993թ.), «Ծեր ձին» (2000թ.) և այլն: 1954թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1972թ.՝ ժողովրդական արտիստի կոչման։ 1998թ. պարգևատրվել է ՌԴ «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Մոսկվայում: