Zark Foundation

Նինա Օռլինսկայա

Նինա Օռլինսկայա

Դերասանուհի

12 սեպտեմբեր, 1906 - 17 հունվար, 1973

Քնարիկ Բասմաչյան
Ծնվել է Գանձակում։ Բեմական գործունեությունն սկսել է 1921թ., Գանձակի ադրբեջանական թատերախմբում։ 1924-33թթ եղել է Թիֆլիսի ադրբեջանական թատրոնի, 1933թ-ից՝ Կիրովաբադի Ջ.Ջաբարլու անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհի։ Դերակատարումներից լավագույնը Մոլմազն է (Ջ.Ջաբարլու «Հրո հարսը», 1929թ.)։ Լավագույն դերերից են նաև՝ Սևիլ (Ջ.Ջաբարլու «Սևիլ», 1929թ.), Խուրաման (Վուրղունի «Վագիֆ», 1938թ.), Սուսան (Ա.Շիրվանզադեի «Նամուս», 1928թ.), Լիդա (Ա.Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1936թ.), Դեզդեմոնա (Վ.Շեքսպիրի «Օթելլո», 1931թ.) և այլն։ Ջ.Ջաբարլու անվան թատրոնի հետ, 1963թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում և Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1956թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Կիրովաբադ քաղաքում (այժմ՝ Գանձակ, Ադրբեջանում):