Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1951-53թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1953թ-ից` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Կ.Գոցցիի «Ագռավը» (Արմիլլա), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալյա), Գ.Յաղջյանի «Ոսկի քաղաք» (Հարենուհի), «Գիշերային հրաշք» (Վալենտին Կոտիկ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Քսենյա), Վ.Ռոզովի «Կյանքի մի էջ» (Նատաշա), Ա.Օստրովսկու «Հորձանուտը» (Լիզա), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները» (Կոստանցիա), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ) և այլն: Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների: 2001թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: