Zark Foundation

Նշան Թուր

Նշան Թուր

Քանդակագործ

16 փետրվար, 1888 - 10 նոյեմբեր, 1966

Նշան Թուրունճյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Սովորել է տեղի Եփրատ քոլեջում: 1905թ-ից հաստատվել է Սան Ֆրանցիսկոյում, հետևել նկարչության և քանդակագործության դասընթացների: 1923-29թթ բնակվել է Փարիզում, բացել անհատական ցուցահանդես (1928թ., ցուցադրվել է նաև Նյու Յորքում` 1929թ.): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Ֆրանսիայում ծառայող հայ կամավորականներից, որոնց նվիրված հուշարձանը դրված է Փարիզի հայկական եկեղեցու բակում: Այլ գործերից են` «Բեթհովեն», «Մովսես», «Սուրբ ընտանիք», «Հայ մոր դիմաքանդակը», «Ժամանակակից պատերազմ», «Երաժշտություն» (Սիբելիուսի տուն-թանգարան, Ֆինլանդիա) և այլն: Մահացել է ԱՄՆ Ալթադենա քաղաքում: