Zark Foundation

Նշան Մուրադյան

Նշան Մուրադյան

Գրականագետ

1 մայիս, 1908 - 27 հուլիս, 1982

Ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա գյուղում։ 1926թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ 1929-32թթ որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է ՀՀ Վարդենիսի և Գավառի շրջանի դպրոցներում։ 1933-45թթ աշխատել է Երևանի գրական թանգարանում` որպես գիտաշխատող, 1947-53թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական թատրոնում` որպես գրական բաժնի վարիչ, ապա` «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր։ 1944թ. ավարտել է (էքստեռն) Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1965թ. «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1967-82թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է Միքայել Նալբանդյանի (1940-47թթ) և Հովհաննես Հովհաննիսյանի (1964-68թթ) երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակություններին։ 1976թ. «Աբովյանի պոետիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Հրատարակվել են նրա «Միքայել Նալբանդյան» (1954թ.), «Արմեն Արմենյան» (1959թ.), «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» (1964թ.), «Աբովյանիպոետիկան» (1979թ.), «Նալբանդյան, կյանքը և գործը» (1980թ.), «Շեքսպիրի կյանքը» (1986թ.) գրքերը: Մահացել է ՀՀ Սևան քաղաքում, թաղված է Երևանում։