Zark Foundation

Նոնա Ստեփանյան

Նոնա Ստեփանյան

Արվեստաբան

13 փետրվար, 1932 - 6 դեկտեմբեր, 2014

Ծնվել է Բաքվում: Եղել է քանդակագործ Սուրեն Ստեփանյանի դուստրը: 1949թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը: 1949-54թթ սովորել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմության և տեսության բաժնում: 1955թ. գործուղվել է Ռուսական գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ 1961-74թթ եղել է գիտաշխատող, 1964թ.՝ ավագ գիտաշխատող: 1955-61թթ և 1974-89թթ աշխատել է Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում, որտեղ 1983-88թթ ղեկավարել է կերպարվեստի բաժինը, 1989-2004թթ՝ 20-րդ դարի հարենական արվեստի բաժինը: 1987թ. ստացել է արվեստագիտության դոկտորի կոչում, 2004թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, հանդես եկել հայկական կերպարվեստին վերաբերող զեկույցներով և դասախոսություններով՝ Բերգոմոյում (1977թ.), Երևանում (1978թ.), Վենետիկում (1983թ.), Թբիլիսիում (1977թ., 1983թ.), Բաքվում (1983թ.), Սան-Ֆրանցիսկոյում (1990թ.), Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Վարշավայում և այլուր: 2005թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նույն թվականից աշխատել է Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտի մոնումենտալ արվեստի բաժնում: Եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ: Մահացել է Մոսկվայում: