Zark Foundation

Նոննա Պետրոսյան

Նոննա Պետրոսյան

Դերասանուհի

29 սեպտեմբեր, 1937 - 3 դեկտեմբեր, 1993

Ծնվել է Բաքվում: 1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1958թ-ից աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Հետագայում խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Աշխատել է նաև Վարդան Աճեմյանի հետ, եղել է ռեժիսորի օգնական: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ծնունդ» (1976թ.), «Աշնան արև» (1977թ.), «Օգոստոս» (1978թ.), «Արևիկ» (1978թ.), «Թթենի» (1979թ.), «Մոր տունը» (1980թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Վերջին կիրակի» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Հայրիկ» (1990թ.) և այլն: Մահացել է Երևանում: