Zark Foundation

Նոննի Հոգրոգյան

Նոննի Հոգրոգյան

Գրող, նկարազարդող

7 մայիս, 1932 - 9 մայիս, 2024

Ծնվել է Նյու Յորքում։ Նրա ծնողները սիրող նկարիչներ էին, իսկ քույրը՝ ինտերիերի դիզայներ։ Մանուկ հասակից նախընտրել է ժողովրդական բանահյուսությունն ու հեքիաթները, պոեզիան, ֆանտաստիկան և պատմվածքները։ 1953թ․ ստացել է Հանթեր քոլեջի կերպարվեստի բակալավրի աստիճան։ Դրանից հետո աշխատել է որպես գրքի դիզայներ «Thomas Y. Crowell Co.»-ում, սովորել է Անտոնիո Ֆրասկոնիի և Հոդակա Յոշիդայի մոտ, արվեստ է սովորել Նոր դպրոցում։ 1960թ․ Քրոուելը նրա առաջին աշխատանքները հրատարակել է Նիկոլետ Մերեդիթի «Քերիի տոնավաճառի թագավորը» գրքում, որը նկարիչը պատկերազարդել է փայտափորագրությամբ։ Հետագայում աշխատել է որպես դիզայներ «Holt and Scribner's»-ում, ինչպես նաև որպես անկախ ձևավորող։ 1971թ․ ամուսնացել է գրող և խմբագիր Դավիթ Խրտյանի հետ։ Նրանք երկու տարի ապրել են Նյու Հեմփշիրի Լայմ կենտրոնում։ Նկարազարդել է ամուսնու որոշ բանաստեղծական անթոլոգիաներ և հրատարկված այլ գործեր։ 1966թ․ և 1972թ․նկարազարդման համար արժանացել է Կալդեկոտի ամենամյա մեդալի, ամերիկյան Գրադարանային ասոցիացիայի մրցանակին։ Պարգևը շնորհվել է Սորչե Նիկ Լեոդասի «Մշտական տեղ ևս մեկի համար» գրքի համար։ 1971թ․ նկարազարդել և լույս է ընծայել «Մեկ հրաշալի օր» հին հայկական հեքիաթը։ 1977թ․ կրկին արժանացել է Կալդեկոտի պարգևի՝ «Մրցույթ» գրքի համար։ Մահացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հոլիոք քաղաքում։