Ծնվել է Երևանում: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1955-2001թթ դասավանդել է նույն ինստիտուտում (1995թ-ից` պրոֆեսոր): Ստեղծագործել է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում: Հեղինակ է կավից, ապակուց, մետաղներից և այլ նյութերից պատրաստված դեկորատիվ-կիրառական սպասքների, ծաղկամանների, մեդալների և այլն: Գործերից են` «Բերքահավաք» (1968թ., պաննո), «Առատություն», «Երիտասարդ ընտանիք», «Սասունցիներ», «Գառնիկ ախպեր», «Կարմիր գինի», (1960-90-ական թթ., բոլորը` պղինձ), «Հին Հայաստան» (խեցի), «Զանգեզուր» (1980-ական թթ., խեցի) և այլն: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է Երևանում: