Zark Foundation

Նորայր Եղյան

Նորայր Եղյան

Դերասան

Ծնվել է 1994թ. մայիսի 13-ին, Երևանում: 2001-10թթ սովորել է Երևանի Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 52, 2010-12թթ` Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցներում, 2008-09թթ` Հայաստանի Երգի պետական թատրոնին կից ստուդիայում: 2010-13թթ հաճախել է «Թատրոնիկ» թատերախումբ, զբաղված լինելով մի շարք ներկայացումներում, որոնց թվում են` Վ.Սարոյանի «Հեյ, ո՞վ կա…», Մոլիերի «Երևակայական հիվանդը», Յ.Օ'Նիլի «Սերը ծփիների տակ», Ա.Պետրոսյանի «Կախարդական հայելին»: 2012-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժնում: 2013-14թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Զբաղված է եղել նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում: 2014թ. ներկայացրել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը` Ջոն Բոյնտոն Պրիստլիի «Վարդ և թագ» պիեսի հիման վրա բեմադրված «Պարտադիր պայման» ներկայացումը: 2014-18թթ աշխատել է «Դար 21» հեռուստաալիքում` որպես հաղորդավար: 2016-17թթ նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում: Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում: