Zark Foundation

Նորայր Նազարյան

Նորայր Նազարյան

Պրոդյուսեր

Ծնվել է 1983թ. փետրվարի 24-ին, Հայաստանի Գորիս քաղաքում: 2006-08թթ եղել է «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականը, որը կազմակերպել է Ռուսաստանում և Ֆրանսիայում «Հայաստանի տարի» միջոցառումները: 2008-11թթ որպես փոխտնօրեն աշխատել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 2011-18թթ եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենը, իսկ 2018թ-ից իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: 2018-21թթ ղեկավարել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: Որպես գլխավոր մենեջեր մասնակցել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից «System of a Down» խմբի համերգի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կազմակերպմանը: 2021թ-ից հանդիսանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենը: 2007թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ Երախտագիտության մեդալի: