Ծնվել է Հայաստանի Աշտարակ քաղաքում: 1935թ. ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1935թ-ից որպես օպերատոր աշխատել է Հայկինոյում: Նկարահանել է 60-ից ավելի վավերագրական ֆիլմեր, որոնցից են՝ «Խնդության երկիր» (1940թ.), «Երկիր հայրենի» (1945թ., Ժ.Վարդանյանի և Գ.Արամյանի հետ), «Պայքար հացի համար» (1951թ.), «Մարտիրոս Սարյան» (1961թ.), «Ալեքսանդր Շիրվանզադե» (1975թ.) և այլն: Եղել է «Մանրուք» (1953թ.), «01-99» (1959թ.) գեղարվեստական ֆիլմերի օպերատորը: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: