Zark Foundation

Նորայր

Նորայր

Գրականագետ, հրապարակախոս

4 հունիս, 1897 - 18 հուլիս, 1938

Հայկ Հովակիմյան
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որից հետո զբաղվել է ուսուցչությամբ։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Եղել է աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հայոց լեզվի ուսուցիչը։ Նրա գրականագիտական հոդվածները ցրված են թիֆլիսահայ պարբերական մամուլում։ 1934թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Էվոլյուցիան Հակոբ Հակոբյանի բանաստեղծությունների մեջ» (1923թ.), «Թումանյանն իբրև դաստիարակ» (1923թ.), «Երկու խոսք (Հովհաննես Թումանյանի մահվան առթիվ)» (1924թ.), «Գրական նշմարներ (Վահան Թոթովենց)» (1925թ.), «Ալեքսանդր Ծատուրյան (մահվան 20-ամյակի կապակցությամբ)» (1935թ.), «Խոշոր քաղաքի պատկերագիրը (Շիրվանզադե)» (1935թ.), «Ղազարոս Աղայան (մահվան 25-ամյակի կապակցություն)» (1936թ.), «Պարզության և ժողովրդայնության մեծ վարպետը (Հովհաննես Թումանյանի մահվան 13-ամյակի առթիվ)» (1936թ.), «Պրոլետարիատի աննկուն երգիչը (Հակոբ Հակոբյանի ծննդյան 70-ամյակը)» (1936թ.), «Գաբրիել Սունդուկյան (մահվան 25-ամյակի առթիվ)» (1937թ.), «Հակոբ Պարոնյան(1842-1891)» (1937թ.), «Նար-Դոս» (1938թ.) աշխատությունները: Բազմաթիվ այլ հայ մտավորականների հետ բռնադատվել է, դարձել ստալինյան բռնաճնշումների զոհ: