Zark Foundation

Նորա Երզնկյան

Նորա Երզնկյան

Դերասանուհի

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: 1980թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցը: Դեռ ուսանողական տարիներին վարել է «հայկական մշակույթի օրեր» կառավարական համերգները՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում: Մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած Վլադիմիր Յախոնտովի անվան ասմունքողների միջազգային մրցույթին: Կարդալով Ե.Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը (հայերեն և ռուսերեն լեզուներով)՝ արժանացել է 1-ին մրցանակին: Ինստիտուտի երկրորդ կուրսից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում, որտեղ նկարահանվել է բազմաթիվ ներկայացումներում՝ Ա.Քալանթարյանի «Բացեք ձեր աչքերը», «Իմ տունը քո տունն է», Վ.Շուկշինի «Դեպք ռեստորանում», Ե.Չարենցի «Երկիր Նաիրի», Ս.Զորյանի «Խնձորի այգին», Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները», Ա.Վամպիլովի «Բադի որսը», Յ.Յակովլևի «Զննիր քո սերը», Վ.Բալայանի «Հանդիպում առողջարանում», Ռ.Հոխուտի «Իրավաբանները» և այլն: 1982թ-ից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են՝ Ֆ.Դոստոևսկու «Խաղամոլը» (Պոլինա, 1982թ.), Ա.Արբուզովի «Իրկուտյան պատմություն» (Լարիսա, 1983թ.), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Արաքս, 1984թ.), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Անյա, 1985թ.), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Մարիամ, 1985թ.), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Աղջիկ, 1988թ.) և այլն: