Zark Foundation

Նորեկ Գասպարյան

Նորեկ Գասպարյան

Լրագրող, գրող

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 7-ին, Ացախի Սարուշեն գյուղում: 1975թ. ավարտել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը։ 1978-80թթ ծառայել է խորհրդային բանակում: 1981-85թթ ուսանել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1983թ-ից, ուսմանը զուգահեռ, աշխատել է Ասկերանի «Կարմիր դրոշ» շրջանային թերթում։ 1986թ. աշխատանքի է անցել ԼՂԻՄ Արհմիությունների միջմիութենական տանը՝ որպես բաժնի վարիչ։ 1988թ. աշխատանքի է ընդունվել Արցախի նորաբաց հեռուստատեսությունում՝ որպես երիտասարդական բաժնի վարիչ։ 1989թ-ից անդամակցում է Արցախի և Հայաստանի գրողների միություններին, Արցախի ժուռնալիստների միությանը։ 1993թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության «Հայ զինվոր» թերթի սեփական թղթակից։ 2007թ. զորացրվել է պահեստի մայոր կոչմամբ։ Նույն թվականին եղել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը։ 2008թ. նշանակվել է Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Հեղինակած գրքերից են՝ «Հավատ Արցախի», «Արևոտ օր», «Պար», «Չավարտված խաղ», «Խաչը», «Երբ դաշտում մենակ է ցուլը», «Մի ծիծաղող տղեկ բռնատիրության փլվող պատերի տակ», «Զվարճալի պատմություններ հորինողը» և այլն: 2008թ. արժանացել է Արցախի վաստակավոր լրագրողի կոչման։ Նրա պատերազմի մասին պատմող ֆիլմերից երեքը՝ «Համանվագ», «Տղամարդիկ», «Անպաշտպան աշխարհամաս» արժանացել են Արցախի կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի։