Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 5-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Ավարտել է Բեյրութի առևտրի և լեզուների տեխնիկումը: 1971թ. տեղափոխվել է Հայաստան ու բնակություն է հաստատել Էջմիածնում: Նրա ստեղծագործությունները, արաբերենից կատարած թարգմանությունները պարբերաբար տպագրվել են գրական հանդեսներում, հաղորդվել ռադիոյով, ներկայացվել են «Կարդում է թարգմանիչը» հեռուստատեսային հաղորդաշարով: 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Փորագրություններ աշնան արևին» (1981թ.), «Երգեր ձմռան դարպասի մոտ» (1986թ.), «Խոսքեր դատարկ դահլիճում» (1994թ.) գրքերը: Թարգմանել է Մահքուդ Դարվիշի «Թռչունները մեռնում են Գալիլիայում» 1989թ. ստեղծագործությունը: 1995թ. արժանացել է ՀԳՄ Ռուբեն Սևակի անվան մրցանակի, 2007թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։