Zark Foundation

Նունե Թումանյան

Նունե Թումանյան

Քանդակագործ

Ծնվել է 1963թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: 1980թ. ավարտել է Երևանի Հ.Կոջոյանի անվան արվեստի դպրոցը, 1984թ.՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը: 1984-85թթ որպես ազատ ունկնդիր մասնակցել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի գծանկարի և քանդակագործության դասընթացներին: 1985-91թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում: 1994-2009թթ աշխատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2009թ-ից՝ դոցենտ): 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործություններից են՝ «Լույսի ճանապարհ», «Ընտանիք», «Արգելված պտուղ», «Սիմֆոնիա», «Ի տեր» (1997թ.), «Դժոխք» (1997թ.), «Փախուստ» (1998թ.) «Անուշ» (2006թ.), «Թևատ հրեշտակ» (2000թ.), «Լիալուսին» (2000թ.), «Քայլ» (2010թ.), «Երջանկության անիվ» (2013թ.), «Միայն Ես և Դու. և ոչ միայն…» (2013թ.) և այլն: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, ԱՄԷ): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (2001թ., 2008թ., 2013թ.)։ Մասնակցել է Իտալիայի Ռավեննա քաղաքում (1996թ., 1998թ., 2001թ.) Դանթեի «Աստվածային կատագերգություն» ստեղծագործությանը նվիրված բիենալեներին և արժանացել է մրցանակի։ ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մասնակցել է «Խաղաղություն» թեմայով բիենալեին և արժանացել շնորհվող միակ մրցանակին։ Արժանացել է Դիվանագետների կանանց ասոցիացիայի շնորհակալագրին, ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի: