Zark Foundation

Նունե Մելիքյան

Նունե Մելիքյան

Ջութակահար

Ծնվել է 1993թ. ապրիլի 23-ին, ՌԴ Կեմերովո քաղաքում: 1999-2002թթ սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային առընթեր երաժշտական կենտրոնական դպրոցում` Գ.Տուրչանինովայի դասարանում, 2002-08թթ` Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում: 2008թ. ընդունվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա` որպես հինգ լավագույն հավակնորդներից մեկն ու գերազանց գնահատականներով սովորել երկու կիսամյակ: 2009թ. տեղափոխվել է Կանադա, որտեղ մինչ 2011թ. շարունակել երաժշտական ուսումը մագիստրատուրայում` Վլադիմիր Լանդսմանի ղեկավարությամբ: Սովորել է նաև Նյու Յորքում` Ալբերտ Մարկովի դասարանում: Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում` Նյու Յորքի Կառնեգի Հոլում, Մերքին համերգասրահում և Մոսկվայի Մեծ թատրոնում: Տարբեր տարիների դարձել է միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, այդ թվում` Մոսկվայի Օյստրախի անվան միջազգային մրցույթի, Անդրեա Պոստաչինիի անվան միջազգային մրցույթի, ԼԻՍՄԱ հիմնադրամի միջազգային մրցույթի, Մոնրեալի համալսարանի կոնցերտային մրցույթի և այլն: Դարձել է նաև հայկական մի շարք նախագծերի, դրամաշնորհների ու պարգևների մասնակից ու հաղթող: 2013-14թթ ՀԲԸՄ Կատարողական արվեստի կրթաշնորհի (հետբուհական կրթություն) հաղթող է: