Zark Foundation

Նվարդ Ալիխանյան

Նվարդ Ալիխանյան

Դերասանուհի, երգչուհի

8 սեպտեմբեր, 1896 - 3 մայիս, 1977

Ծնվել է Տրապիզոնում: 1896թ. ընտանիքով տեղափոխվել է Բաթումի: Հետագայում ձայնը մշակել է Թիֆլիսում, որտեղ երգել է Կոմիտասի երգչախմբում: 1916թ. երաժշտական կոմեդիայի խմբում խաղացել մի շարք դերեր, որոնցից է Անուշի դերը` Հ.Թումանյանի «Անուշ»-ում: 1919-20թթ հանդես է եկել Վահրամ Փափազյանի դրամատիկական թատրոնում, 1924-27թթ` Ռոստովի հայկական և ռուսական երաժշտական խմբերում: 1927թ-ից եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի, ապա` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Պայծառ), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մագդաղինե), Գ.Սունդուկյանի «Բաղնիսի բոխչան» (Մաթո) և այլն: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: