Ծնվել է Նախիջևանի Շահբուզի շրջանի Գյոմուր գյուղում: 1941-44թթ սովորել է Բաքվի թատերական ուսումնարանում: 1947թ. ավարտել է տեղի հայկական թատրոնին կից գործող դրամատիկական ստուդիան: 1945-49թթ աշխատել է Բաքվի թատրոնում, որտեղ կերպավորել է Ծովինարի («Ջավահիր») և Նինա Իվանցովայի («Երիտասարդ գվարդիա») դերերը: 1949թ. մի խումբ դերասանների հետ տեղափոխվել է Ստեփանակերտի թատրոն, որտեղ խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մարթա), «Պատվի համար» (Ռոզալիա), «Չար ոգի» (Ջավահիր), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Նատո), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները» (Գեղանուշ), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Սոֆիկ), Բ.Սեյրանյանի «Սամվել» (Նվարդ), Ա.Արաքսմանյանի «Վարդեր և արյուն» (Նանար), Մ.Գորկու «Հատակում» (Նաստյա), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Պոլինա) և այլն: 1973թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր, 1979թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում: