Zark Foundation

Նվարդ Թումանյան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

3 հոկտեմբեր, 1892 - 28 սեպտեմբեր, 1957

Ծնվել է Թիֆլիսում։ Եղել է բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի դուստրը։ 1910թ. ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, 1911թ.` 3-րդ իգական գիմնազիան։ 1912թ. ընդունվել է Կանանց բարձրագույն դաստնթացների պատմագրական ֆակուլտետ (հետագայում` Անդրկովկասյան համալսարան)։ 1916-20թթ ընդհանուր պատմություն է դասավանդել Հովնանյան դպրոցի 4-6-րդ դասարաններում։ 1920թ. ավարտել է Անդրկովկասյան համալսարանը։ 1923թ. նշանակվել է հոր` Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հասարակության պատասխանատու քարտուղար։ 1926թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Հեղափոխության թանգարանում` որպես մամուլի և արխիվի բաժնի գիտաշխատող (մինչև 1931թ.)։ 1931-32թ. աշխատել է Երևանի Ա.Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում` որպես գիտական բաժնի վարիչ։ 1932-34թթ եղել է պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1934-42թթ` Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի պատասխանատու քարտուղարը և ավագ գիտաշխատող, 1943թ-ից՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող։ 1950թ. ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Հովհաննես Թումանյանի Դսեղի և Երևանի տուն-թանգարանների հիմնադրմանը։ 1955թ. «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։