Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1963թ-ից եղել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979թ-ից՝ փոխտնօրենը։ «Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961թ.), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (1964թ.), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970թ.), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (1975թ.), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979թ.), «Նախադասության քերականական կարգերը ժամանակակից հայերենում» (1986թ.)մենագրություններում քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ.1, 1969թ.) ու խմբագրմանը (հ.2, 1972թ.), գրել «Ժամանակակից հայոց լեզու» (1974-79թթ) եռահատոր աշխատության «Բայ» (հ.2, 1974թ.), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ.3, 1976թ.) գլուխները։ 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1981թ-ից՝ պրոֆեսոր)։ 1985թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: