Ծնվել է 1957թ. մարտի 29-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1975-80թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Մասնագիտությամբ աշխատել է մինչև 1988թ.: Տպագրվել է թերթերում և ամսագրերում: 1993-98թթ աշխատել է Գյումրիի «Շիրակ» հեռուստաընկերությունում` որպես գլխավոր խմբագիր, վարել հեղինակային հաղորդումներ` «Կադրում և կադրից դուրս», «Հայացք հյուսիսից»: Նրա «Շիրակի համայնապատկեր» ամենշաբաթյա վերլուծական հաղորդաշարը 1996-98թթ հեռարձակվել է Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ: 1998-2011թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես լրագրող, մեկնաբան, որտեղ վարել է «Հորիզոն» լրատվական ծրագրի հիմնական թողարկումը և հեղինակել ու վարել է «Հեռանկար», «Հայկական աշխարհ» հաղորդումները: 2011-16թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայությունում: Վարել է «Առաջին» լրատվականի հիմնական թողարկումը, ինչպես նաև` հեղինակային «Հարցազրույց» ամենօրյա հաղորդաշարը: 1999թ. մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին: 2003թ. երկու անվանակարգերում ստացել է «Հեռանէ» մրցանակ: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: