Zark Foundation

Շամչի Մելքո

Շամչի Մելքո

Աշուղ, բանաստեղծ

3 փետրվար, 1750 - 28 սեպտեմբեր, 1821

Մելքիսեդեկ Գուլքանյան
Ծնվել է Թիֆլիսում: Ստեղծագործել է հայերեն, վրացերեն և թուրքերեն։ Եղել է մոմագործ։ Երգել է ժողովրդի կենցաղը, վարքն ու բարքը, արհեստավորների սովորույթները, ծաղրել է մարդկային թերությունները։ Նրա երգերում հանդես են եկել աշխատավորական տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ այգեպան, մոմագործ, ջրաղացպան, խարազ։ Իբրև ականատես նկարագրել է Թիֆլիսի ավերումը (1795թ.) Աղա-Մահմեդ խանի արշավանքի ժամանակ («Ի վերայ աւերման Տփխիս քաղաքի գալստեամբ Աղա Մահմեդ-խանի»)։ Աշուղից մեզ է հասել 15 հայերեն և 8 վրացերեն երգ։ Հայերեն երգերի զգալի մասը երգիծական բնույթի է («Անգաճ արա գովքըդ ասիմ», «Խարազ Զալի՛, իմ տաս շահին ի՞նչ արիր», «Էստղանց գնացի Մառնեուլ»)։ Ունի նաև ձոներ, ներբողներ («Ով սրբազան Յոսէփ, մինձ կաթուղիկոս», «Ավալի բաշտան քիզ գովիմ»)։ Սիրային երգերի («Դուն աննման իս», «Քոլ էշխեմեն հիվանդացա, այ գոզալ» և այլն) վրա զգալի է Սայաթ-Նովայի ազդեցությունը։ Ստեղծագործել է աշուղական արվեստի հանրահայտ ձևերով։ Մահացել է Թիֆլիսում: