Zark Foundation

Շանթ Հովհաննիսյան

Շանթ Հովհաննիսյան

Դերասան

Ծնվել է 1974թ. օգոստոսի 20-ին, ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: 1991-95թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` ստանալով թատրոնի և կինոյի դերասանի որակավորում: 1995թ-ից աշխատում է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ 2002-04թթ եղել է նաև գլխավոր ռեժիսորի պաշտոնակատարը: 2004թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է (նշանակվել է դերասան Սոս Սարգսյանի կողմից), որտեղ նաև դասավանդում է: 2011թ. Շուշիում, 2012թ. Կապանում կազմավորել է դերասանական կուրսեր: Բազմաթիվ դերեր է կերտել մի շարք ներկայացումներում, մի քանի բեմադրությունների հեղինակ է: Նկարահանվել է ֆիլմերում` «Մի վախեցիր» (2006թ.), «Երեք ընկեր» (2009թ.), «Չնչիկ» (2009թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.) և «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: Տարբեր տարիների արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և Սյունիքի մարզպետարանի պատվոգրերի: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակին` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: