Zark Foundation

Շառլ Տետեյան

Շառլ Տետեյան

Գրականագետ

4 ապրիլ, 1910 - 21 հունիս, 2003

Կարապետ Դեդեյան
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է գրող Քրիստիան Տետեյանի եղբայրը։ 1922թ-ից ապրել է Փարիզում։ Սովորել է Նյոյի Սբ. Խաչ քոլեջում, ապա ավարտել Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1949թ-ից եղել է նույն համալսարանի համեմատական գրականության ամբիոնի վարիչը, 1979թ-ից՝ պատվավոր պրոֆեսոր։ Եղել է նաև ֆրանսիական ակադեմիայի լեզվական և գրական հարցերի միջազգային ընկերության պատասխանատու քարտուղարը։ Նրա ուսումնասիրություններն ընդգրկում են լայն ժամանակաշրջան՝ անտիկ գրականությունից մինչև ժամանակակից։ Առանձին ուսումնասիրություններ է նվիրել Ժ.Ռասինի, Ստենդալի, Վ.Հյուգոյի, Ֆ.Ռ.Շատոբրիանի, Մադամ դը Լաֆայեթի, Ա.Լամարթինի և այլոց ստեղծագործություններին։ «Պատերազմ մարդկանց ցավի մեջ» (1971թ.) աշխատությունում անդրադարձել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին և Հայոց ցեղասպանությանը (1915թ.)։ Եղել է ֆրանսիական «Կլարտե» («Clarte») հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։ Արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակին, ինչպես նաև «Ֆրանսիական միտք» և «Ֆրանսիական ճառագայթ» մրցանակներին։ 1964թ. այցելել է Հայաստան, դասախոսություններ կարդացել Երևանի պետական համալսարանում։ Արժանացել է Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանի: Մահացել է Փարիզում: