Ծնվել է ՀՀ Ալափարս գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի, 1961-81թթ՝ Մ.Աբեղյանիանվան գրականության ինստիտուտներում: Հեղինակել է գիտական մենագրություններ, պատմվածքներ: Մամուլում հանդես է եկել գիտական բազմաթիվ հոդվածներով: Եղել է «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի նախագահը, 2004թ-ից՝ Հայ աշուղների միության նախագահը: 1999թ-ից եղել է նաև Հայաստանի գրողների միության անդամ: 2002թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Լույս է տեսել նրա «Սազայի և Ենգի» (1958թ.), «Շիրին, Տաղարան» (1966թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Աշուղ Սազայի» (1971թ.), «Կարոտի գինը» (1991թ.), «Իմ Ջիվանին» (1997թ.), «Աշուղ Սազայի, Ով Հայաստան» (1998թ.), «Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին» (1999թ.), «Հայ աշուղական գրականության պատմություն» (2002թ.), «Սայաթ-Նովա» (2004թ.) գրքերը: Մահացել է Երևանում: