Zark Foundation

Շավո Օդաջյան

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Շավարշ Օդաջյան
Ծնվել է 1974թ. ապրիլի 22-ին, Երևանում: Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Իտալիա, այնուհետև` Լոս Անջելես: Դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է տատիկը: Դպրոցական տարիներին սովորել է Դարոն Մալաքյանի և Սերժ Թանկյանի հետ: Աշխատել է բանկում և նվագել է սեփական խմբում, մինչ ձայնագրման ստուդիայում ծանոթացել է Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանիհետ: Սկզբից եղել է «Սոլի» խմբի մենեջերը, իսկ 1995թ-ից դարձել է արդեն «Սիսթեմ օֆը Դաուն» խմբի մշտական բաս-կիթառահարը: Խմբի հետ ձայնագրել է 5 ձայնասկավառակ՝ «System Of A Down» (1998թ.), «Toxicity» (2001թ.), «Steal This Album!» (2002թ.), «Mezmerize» (2005թ.), «Hypnotize» (2005թ.): Եղել է նաև խմբի մի քանի տեսահոլովակների ռեժիսորը (Aerials, Toxicity, Question, Hypnotize): Հանդես է եկել նաև որպես դիջեյ` «DJ Tactic» մականունով: 2001թ. մասնակցել է «Ռոք-Դիջեյ Էքսփլոժն» իրադարձությանը: Համագործակցել է Սերժ Թանկյանի և Արտո Թունջբոյաջյանի «ՍերԱրտ» նախագծի շրջանակներում: 2001թ. էպիզոդիկ դեր է խաղացել «Զուլանդեր» ֆիլմում: 2005թ. իրականացրել է իր երաժշտական նախագիծը` ստեղծելով «Achozen» էքսպերիմենտալ հիպ-հոպ խումբը, որտեղ եղել է վոկալիստ ու կիթառահար: 2010թ. «Սիսթեմ օֆը Դաուն» խումբը վերամիավորվել է և նույն թվականից բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: