Zark Foundation

Շարթ

Շարթ

Գեղանկարիչ

22 դեկտեմբեր, 1927 - 12 հունվար, 2011

Սարգիս Հարությունյան
Ծնվել է Բեյրութում: 1947թ. եղել է Իտալիայում, ապա հաստատվել Փարիզում, սովորել գեղարվեստի բարձրագույն դպրոցում, հաճախել Ժան Գառզուի արվեստանոցը: Բնության և մարդկային բնավորությունների, ձևի և լույսի վերարտադրմամբ ստեղծել է բանաստեղծական ցայտուն կերպարներ: Գործերից են` «Ճակնդեղ հավաքողը» (1956թ.), «Ծխամորճով երիտասարդ ձկնորսը» (1960թ.), «Գլխարկով գյուղացին» (1962թ.), «Նստած կինը» (1963թ.), «Հայկական եկեղեցում» (1978թ.) և այլն: Նրա ստեղծագործության մշտական թեմաներից է Հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը` «Դեյր էլ Զորում» (1963-64թթ), «Կանայք գաղթի ճանապարհին» «Մտորում» (երկուսն էլ` 1968թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրությում (1952թ.), Փարիզում (1954թ.), Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում (1952-97թթ): Գործերից պահվում են Փարիզի, Վենետիկի, Երուսաղեմի, ԱՄՆ-ի տարբեր քաղաքների թանգարաններում: Արժանացել է Շերբուրգի (1962թ.), Բեյրութի (1964թ.) միջազգային, Տավեռնի (1967թ.), Բրետանի (1967թ.) մրցանակների: Մահացել է Փարիզում: