Zark Foundation

Շմավոն Գրիգորյան

Շմավոն Գրիգորյան

Ֆագոտահար, դիրիժոր

Ծնվել է 1986թ. հունվարի 21-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆագոտի (Գ.Մայիլյանի դասարան) բաժինը, որից հետո ուսումը շարունակել է Ցյուրիխի Արվեստների համալսարանի ֆագոտի (Ջ.Մանդոլեզիի, Ու.Դենգլերի դասարաններ) և դիրիժորության (Մ.Կիշոցիի դասարան) բաժիններում: Վարպետության դասեր է առել ֆագոտահարներ Ս.Շվեյգերտից (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, սոլո ֆագոտ), Գ.Նունեզից («Ռոյալ Կոնցերտգեբաու» նվագախումբ, սոլո ֆագոտ), Ս.Ացոլինիից: Կամերային երաժշտություն է սովորել Հ.Գրիգորյանից, Մ.Ֆրուտիգերից, Ֆ.Ռասինից, Մ.Ռացից, Է.Շմիդից, Ջ.Մանդոլեզիից և ուրիշներից: 2009թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նվագել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Մուհայ Թանի, Դևիդ Զինմանի, Քոլին Դևիսի, Ֆակունդո Ագուդինի, Մ.Վենդբերգի, Կարեն Դուրգարյանի և այլ դիրիժորների ղեկավարությամբ: Մենահամերգներ է ունեցել Մ.Բուրգի (հոբոյ), Մ.Ֆրուտիգերի (հոբոյ), Դ.Չենայի (ֆագոտ) և ուրիշ երաժիշտների հետ: Հանդես է եկել Մյունխենի երիտասարդական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի «Տոնհալե» նվագախմբերի հետ, Մոսկվայում մասնակցել է Զատկի փառատոնին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Վ.Գերգիև), հանդիսացել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հիմնադիրներից և տնօրենը, Ա.Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա միջազգային փառատոնի հիմնադիր (2017թ.): Հեղինակել և իրագործել է մի շարք նախագծեր՝ «Համերգ ճեմասրահում», «Օրկեստր+», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» և այլն: 2020թ-ից որպես երաժիշտ աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում: 2021թ-ից Երևանի օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսերն է: