Zark Foundation

Շողեր Գրիգորյան

Շողեր Գրիգորյան

Դերասանուհի

Ծնվել է 1988թ. հուլիսի 4-ին, Երևանում: 2005-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2009-10թթ` Փարիզի բարձրագույն պետական թատերական կոնսերվատորիայում: 2009թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Գ.Բյուխների «Վոյցեկ» մյուզիքլ (Մարիա), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Իսկուհի), Դ.Ֆոի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» (Մարիա), Շ.Գրիգորյանի «Իմ Ֆրանսիան» (Տիկին Ֆրանսիա), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Նաստասիա Ֆիլիպովնա), Մոլիերի «Միզանտրոպ» (Արսինոե), «Շառլ Ազնավուր` կենդանի լեգենդ» մյուզիքլ (Միշլին), Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Դեզի), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Բեատրիչե), Բ.Բրեխտի «Կուրաժ Մայրիկ» (Կուրաժ Մայրիկ): Նկարահանվել է Ռ.Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան», Բ.Բահրամանի «Ալ» ֆիլմերում, «Բանակում» հեռուստասերիալում: 2011թ. աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում` որպես «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի սցենարիստ: