Zark Foundation

Շողիկ Սաֆյան

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

23 օգոստոս, 1916 - 4 օգոստոս, 1995

Ծնվել է Հայաստանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Եղել է արձակագիր Գարեգին Սևունցի կինը: 1939թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1941-45թթ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթում։ 1946թ-ից հաստատվել է Երևանում։ 1968-75թթ եղել է Հայաստանի գրողների միության գրական խորհրդատու։ Նրա ստեղծագործությունը, որ համակված է քնարականությամբ ու քաղաքացիական շնչով, ամփոփված է «Կարոտի երգեր» (1947թ.), «Ամենալավ նվերը» (1949թ., պատմվածքներ), «Մեր երգը» (1953թ.), «Շուն, որը չէր ուզում միայն շուն լիներ» (1983թ.), «Հին Խնձորեսկ, իմ Խնձորեսկ» (1998թ.) և այլ ժողովածուներում։ Թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Լ.Լագինի «Ծերունի Խոտտաբիչը» (1953թ.), Վ.Լեբեդևի, Ա.Տամսաարեի, Ս.Միխալկովի, Մ.Ալեքսեևի, Մ.Ռահիմի ստեղծագործություններից: Մահացել է Երևանում: