Շուշանիկ Լալուա-Բաբայան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գեղանկարչուհի Արմինիա Բաբայանի և դաշնակահար, օպերային երգչուհի Մարգարիտ Բաբայանի քույրը, ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուայի կինը։ 1886թ. ընդունվել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարան, աշակերտել Մ.Գաբաևային։ 1904թ-ից մշտապես բնակվել է Փարիզում, կատարելագործվել Վանդա Լանդովսկայի մոտ, զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Հանդես է եկել հատկապես հայկական դաշնամուրային երկերի կատարումով։ Մահացել է Փարիզում: