Ծնվել է 1963թ. փետրվարի 11-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): 1983-2004թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատորական խմբի ղեկավար: 2004թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2004-09թթ եղել է «Հայկ» կինոստուդիայի փոխտնօրենը, 2009թ-ից՝ «Հայկ» կինոստուդիայի տնօրենը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենն է: 2013թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: