Zark Foundation

Շուշանիկ Սաղաթելյան

Շուշանիկ Սաղաթելյան

Քանոնահար

Ծնվել է 1970թ. սեպտեմբերի 17-ին, ՀՀ Դիլիջան քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Դիլիջանի Ա.Բաբաևի անվան երաժշտական դպրոցում: 1985թ. կրթությունը շարունակել է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի բազմաթիվ միջոցառումներին: 1989թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սովորել է Ալվարդ Միրզոյանի քանոնի դասարանում: Աշխատել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական նվագարանների նվագախմբում որպես քանոնահար: 1995-98թթ աշխատել է Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում և ղեկավարել է դասատուների և ուսանողների ժողովրդական նվագախումբը: 1999-2000թթ անցել է այլ աշխատանքի և կատարել է առաջին մշակումները: 2005թ-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քանոնահար: 2011թ. աշխատել է նաև Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում և մեծ թվով փոխադրումներ ու մշակումներ կատարել ուսանողների համար: 2021թ. աշխատել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում որպես քանոնի դասատու: Հեղինակել է 4 դասագիրք: Համերգային շրջագայությունների է մեկնել արտերկիր: