Zark Foundation

Պետրոս Աֆրիկյան

Պետրոս Աֆրիկյան

Օպերային երգիչ

13 մարտ, 1858 - 12 ապրիլ, 1908

Պեդրո Մաչինարի
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1877թ. մի իտալացի երգիչ լսել է նրա ձայնը և օգնել երաժշտական կրթություն ստանալ Իտալիայում։ Միլանի կոնսերվատորիան ավարտելուց հետո հանդես է եկել որպես իտալական օպերաների մեներգիչ՝ Մաչինարի ազգանունով։ 1888թ. շրջագայել է Ռուսաստանում, մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում, Պետերբուրգում, Օդեսայում և այլ քաղաքներում, նույն թվականին երգել է նաև Թիֆլիսի արքունական թատրոնում։ Համերգներում կատարել է Ջ.Վերդիի, Ժ.Բիզեի, Գունոյի, Ռոսինիի, Մոցարտի, Պ.Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Գրել է «Արաքսի արտասուքը» երգի երաժշտությունը։ 1890-ականներ թվականների վերջերից, կոկորդի անբուժելի հիվանդության պատճառով, թողել է արվեստը և Մոսկվայում զբաղվել բժշկությամբ։ Մահացել է Մոսկվայում: