Ծնվել է 1964թ. մայիսի 14-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Նույն տարում զորակոչվել է բանակ զինծառայության: 1985թ. հրավիրվել է Եղեգնաձորի մշակույթի տուն որպես պարախմբի ղեկավար, որտեղ աշխատել է մինչև 1987թ.: Նույն տարում Ազատ Ղարիբյանի հրավերով ընդունվել է Հայաստանի գիտամեթոդական կենտրոնի «Կռունկ» ցուցադրական պարի անսամբլ որպես մենապարող, այնուհետև` փորձավար: Մեկնել է համերգային շրջագայության Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Լեհաստան, Գերմանիա, Սիրիա, Լիբանան, Թուրքիա, Ռուսաստան, Իսպանիա և այլուր: 1987թ. Մոսկվայում արժանացել է 2-րդ համամիութենական մրցույթի դափնեկրի կոչման և ստացել է շքանշան: 1988թ. հրավիրվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան դասավանդելու: 1989-2005թթ աշխատել է «Տարոն» գեղագիտական կենտրոնում: Միաժամանակ, 1999-2005թթ, Վիլեն Գալստյանի հրավերով, դասախոսել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2004թ. հրավիրվել է Սիրիա որպես Դամասկոսի «Մեղրի» պարախմբի գեղարվեստական ղեկավար, որտեղ աշխատել է մինչև 2007թ.: Նվիրված և հայանպաստ գործունեության համար արժանացել է Սիրիայում ՀՀ դեսպանի շնորհակալագրին: 2008-12թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, որի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի: 2012-14թթ հրավիրվել է Լիբանան որպես Բեյրութի «Քնար» և «Գայանե» պարախմբերի գեղարվեստական ղեկավար: Նույն տարում մեկնել է Ուրուգվայ և աշխատել է տեղի «Գայանե» պարախմբում: 2016-18թթ Լիբանանում ղեկավարել է Բեյրութի «Արին» պարախումբը: 2015-18թթ դասավանդել է Երևանի մշակույթի համալսարանի պարարվեստի ֆակուլտետում: ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարբերաբար անց է կացրել վարպետաց դասընթացներ ՀՀ արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի դասատուների համար: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, մրցանակների: Հեղինակել է տասնյակ բեմադրություններ, ներկայացումներ և շոուներ: